«Կիրակի օրը տեղի է ունեցել մի մեծ հանցագործություն․ խափանվել է եկեղեցական ծեսը, և դրա փոխարեն Հովհանավանքի տարածքում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է ՔՊ-ի հանրահավաք»,- 168․am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կիրակնօրյա անցուդարձին անդրադառնալով՝ ասաց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հովհանավանքում նախօրեին միջադեպ է եղել․ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եկեղեցում ժամանակավոր ծառայության եկած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը ոստիկանական զորքերով է եղել, ասում են՝ Մայր Աթոռի դեմ ըմբոստացած Տեր Արամի նախաձեռնությամբ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Տեր Արամը պատահական քահանա չէ ու ամենևին պատահական չէ նրա ըմբոստությունը․ ասում են՝ նա մոտ է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, որը պարբերաբար այցելում է Հովհանավանք։ Նկատենք՝ այդ եկեղեցի վերջերս այցելել էր նաև Աննա Հակոբյանը։