Մի մարդ իր երեք որդիներին թողեց քաղաքում և գնաց վանք: Երբ այնտեղ մնաց երեք տարի, խորհուրդներն սկսեցին նեղել նրան և տրտմեցնել իր որդիների համար: Երբ վանահայրը տեսավ նրան այդպես տխուր, չիմանալով տրտմության պատճառը` հարցրեց նրան և ասաց. «Ինչո՞ւ ես տխուր»: Այնժամ պատմեց նրան եղբայրը և ասաց. «Երեք որդիներս քաղաքում են, և ուզում եմ նրանց էլ բերել այստեղ»:
Ոմն եղբայր բնակվում էր Սկիտեում և կամենում էր հնձի գնալ: Գնաց մի ծերի մոտ և ասաց. «Ինձ խո՛սք ասա, հա՛յր, որովհետև հնձի եմ գնում»: