«Նիկոլին բերել և վարչապետի թեկնածու է առաջադրել 45 պատգամավոր, փողոցում էլ ՀՀ քաղաքացիներ էին։ Նիկոլին իշխանության են բերել ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները, քանի որ հրապարակում հավաքված մարդիկ պահանջում էին նրան վարչապետի մանդատ տալ։ Եթե, օրինակ, ԲՀԿ-ն առաջադրեր վարչապետի թեկնածու, ՀՀԿ-ն երկու ձեռքով կողմ կքվեարկեր այդ այլընտրանքային թեկնածուին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։