Կարծում էին, թե Ամերիկան ու Եվրոպան բացելու են քսակներն ու միլիարդներ են հոսելու Հայաստան։ Այն, ինչ խոստացան՝ ոչինչ է Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու զարգացնելու համար։ Առավել ևս՝ այնպես չէ, որ նախկինում նման օժանդակություններ չեն եղել։ Այս կամ այն չափով՝ միշտ էլ եղել են։ Պարզապես հիմա դրանք միավորել են մեկ փաթեթում՝ տպավորություն ստեղծելու համար։ Թեև արդյունքում էլի ծիծաղելի գումար է ստացվել։