Մեր ժամանակների զանգուածային արտագաղթի պայմաններում միջէթնիկ, միջմշակութային եւ միջկրօնական խառնամուսնութեան խնդիրն աւելի քան երբեւէ շոշափելի է եւ արդիական։ Քրիստոսի Եկեղեցին այսօր գտնւում է բազմազան մարտահրաւէրների առաջ, որոնցից ծագում են մի շարք խնդիրներ, որոնք կրում են ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ աշխարհիկ բնոյթ։