ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է Թուրքիայի մտադրության մասին՝ մոտ 256 միլիոն դոլար արժողությամբ հնացած ամերիկյան սպառազինության խոշոր խմբաքանակ վերաարտահանելու Կիևին:
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի քննարկումների ծիրում, ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետներն ու լրատվամիջոցները, լինելու են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգերը, հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս եկավ հուլիսի 17-ին՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ: Այս հանդիպման ընթացքում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր անդրադարձը: