2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Ավելի վաղ գրել էինք, որ վկաների թիվը 23 է, որոնց թվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն արդեն փոխանցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, և հնարավոր է՝ այն ներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։
44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու նախապես հայտարարված ժամկետները խախտելուց հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է այլևս կոնկրետ ժամկետ չնշել և սահմանափակվել՝ ասելով, թե զեկույցը 2025 թվականին անպայման հասանելի է լինելու Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
Հունվարի 12-ին առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոց է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ: