«Երբ գրերի գյուտը տեղի ունեցավ, մինչ կստեղծեին ինքնուրույն գրականություն, մեր նախնիներն անցան թարգմանական գրականությանը: Եվ որպեսզի ուրիշի մտածողությունը, նվաճումները չբերվեին մեր իրականություն, ֆիլտր դրեցին, ու բերվեցին այն նվաճումները, որոնք համամարդկային էին, որոնք անհրաժեշտ էին մեր հասարակության, արժեքհամակարգի ու պետականության համար: Մինչդեռ երկաթե վարագույրը քանդվելուց հետո այն ամենը, ինչ այսօր գալիս է մեր երկիր, չի հանդիպել ֆիլտրի ու թափվել է աղբի պես»