Երբ իմացանք, որ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական զորքերը բռնել էին, ես այլ երկրի քաղաքացիություն ունեմ և այդ պայմաններում դժվար է լինել Արցախում։ Ինձ ասացին, որքան շուտ կարող եմ, պետք է դուրս գամ Արցախից։ Իմ և ամբողջ արցախահայության համար Ստեփանակերտից-Գորիս եղած 40 կմ ճանապարհը շատ դժվար է, 38-40 ժամ ենք անցել այդ ճանապարհը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանը՝ պատմելով, թե ինչ պայմաններում է բռնի տեղահանվել Արցախից ու ինչպես է անցել գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից մինչև Գորիս, ապա՝ Երևան։