«Ադրբեջանական կողմի նշած՝ 8, այսպես կոչված, անկլավների մեջ կան բնակատեղիներ, արոտավայրեր և այլ տարածքներ։ 8 գյուղ տալով՝ չենք պրծնում։ Դրանք մեր անվտանգության հետ կապված լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այդ տարածքներից մի քանիսը, օրինակ, հարում են մեր միջպետական ճանապարհին, որը մեզ կապում է Վրաստանի հետ: Խոսքը Տավուշի մարզի մասին է»: