«Տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մենք արդեն հանդես ենք եկել և ասել ենք, որ նման ընտրությունների արդյունքները ճանաչել՝ նշանակում է հաստատել այն համակարգը, որը գործում է մեր երկրում։ Հիմա առհասարակ որևէ սահման չի երևում, որը զսպեր այս կամ այն ախորժակը՝ իշխանությունը դարձել է ամբողջական դիկտատորական»:
168.am-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի ու ձեռնարկվելիք քայլերի մասին, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը նկատեց՝ ճանապարհային քարտեզը բնականաբար մշակվում է, ելքեր էլ միշտ փնտրվում են, սակայն այդ ամենը չպետք է գաղտնազերծել։