Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։ Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
«Եթե դա է խնդիրը, և եթե պետք է գնալ նվազագույն կորուստներով խաղաղության, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ երեք նախագահներն աջակցեն Փաշինյանին՝ գոնե հնարավորինս նվազագույն կորուստներով գնալ խաղաղության կնքման: Որոշումն ընդունվեց, մշակվեցին տեքստեր: Հայաստանի 3 նախագահները պետք է իրենց աջակցությունը հայտնեին Փաշինյանին, բայց Փաշինյանը մերժեց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց՝ համարում է, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն նրան չի տրվում, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա: