2020թ. հոկտեմբերին ՀՀ 3 նախագահները տեքստ մշակեցին, որ կաջակցեն Նիկոլին ընդունել Լավրովի պլանն ու նվազագույն կորուստներով դուրս գալ պատերազմից. Փաշինյանը մերժեց. Լևոն Զուրաբյան

«Խոսակցությունը եղել է 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին դիմեցին ղարաբաղցիները և ասացին, որ գնում է բանակի ջախջախում և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որ մենք ընդունենք լավրովյան պլանը վաղ շրջանում, որ նվազեցնենք կորուստները: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, առաջարկեց կազմակերպել հանդիպում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ»,- ՀՀ 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանդիպման մանրամասները Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ներկայացրեց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հաջորդիվ նա ասաց, որ հանդիպման ժամանակ հարցադրումը եղել է հետևյալը՝ Փաշինյանը վախենում է գնալ զիջումների, ընդունել խաղաղության պլանը, որովհետև մտածում է, որ դրանից կօգտվեն իր քաղաքական հակառակորդները:

«Եթե դա է խնդիրը, և եթե պետք է գնալ նվազագույն կորուստներով խաղաղության, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ երեք նախագահներն աջակցեն Փաշինյանին՝ գոնե հնարավորինս նվազագույն կորուստներով գնալ խաղաղության կնքման: Որոշումն ընդունվեց, մշակվեցին տեքստեր: Հայաստանի 3 նախագահները պետք է իրենց աջակցությունը հայտնեին Փաշինյանին, բայց Փաշինյանը մերժեց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս