168.am-ի հետ զրույցում Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ փորձում են այնպես անել, որ Արցախից բռնի տեղահանված հայությունը գլխին տանիք ունենա, գոնե ժամանակավոր, որպեսզի հասկանան, թե հետագայում ինչ կարող են անել։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ Արցախի ճանապարհի փակման հետևանքով, իհարկե, վնասներ է կրում նաև Սյունիքը, բայց նյութական վնասներն իրենք կվերականգնեն, այդտեղ խնդիրներ չեն տեսնում, կարևորը՝ 120.000 արցախահայեր ապրեն ազատ Արցախում։