Խոսելով ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի մասին, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ 2.3 միլիարդ դրամն արդեն իսկ փոխանցվել է նրան, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այն տեղի կունենա։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Վեհափառի այն հայտարարությանը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են, և պատասխանեց հարցին, թե ի վերջո քննարկումներն ի՞նչ փուլում են։
Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շուրջ զարգացումներն ապացուցում են ևս մեկ իրողություն ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք «ընտրություններ» հասկացությունն այլասերված, նրա հիվանդագին գերակայություններին ծառայող մեխանիզմ է, քանզի բոլոր այն վայրերում, հիմնարկներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն չի ընտրվում, ժողովրդավարական ընտրությունների փուչիկը տեղում պայթում է: Բրյուսովը դարձավ հերթական «Վանաձորը», որտեղ հաղթել էր մի թեկնածու, ով […]