Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ հոգևորականի մատուցած «պատարագին» մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սա նոր աղանդի հիմնում է, որը կպահի եկեղեցու արտաքին ատրիբուտիկան և բովանդակային առումով նույնն է, ինչ բողոքական եկեղեցին։ Բազմիցս ասել ենք՝ սա անգլիկան եկեղեցու նման մի կառույց է, որտեղ պահպանված են կաթոլիկ եկեղեցու արտաքին ամեն ինչը, բայց բովանդակային առումով բողոքական է»։