«Խաղաղությանն ուղղված բանակցություններում Հայաստանը քանիցս հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, ըստ էության ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն այս հայտարարությունը որոշ շրջանակներ ներկայացնում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանն անկախությունից ի վեր ջերմ հարաբերություններ ունի արաբական աշխարհի, պետությունների հետ, և վերջերս արաբական երկրներ կատարած իր այցի ժամանակ արտգործնախարարներին ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանական պատգամավորի հարցին, որը վերաբերում էր հոկտեմբերի 4-ին Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ հայկական կողմին են փոխանցել «Խաղաղության պայմանագրի» տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։