Ինչո՞ւ առաքելահաստատ եւ աւանդական եկեղեցիներում կանայք չեն կարող ստանալ քահանայութեան աստիճան: Ֆէմինիստական շարժումները վերջին ժամանակներում քրիստոնէական եկեղեցուն առաջադրում են կանանց քահանայագործութեան խնդիրը: Հայ եկեղեցին միշտ ժխտական պատասխան է տուել այս հարցին, մինչդեռ Անգլիկան եկեղեցին, բողոքական եւ այլ կրօնական հաստատութիւններ կանանց թոյլատրում են ձեռնադրուել: