Ժամանակ առ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հասարակությանը «զբաղեցնելու» համար, կամ գուցե այլ նպատակով հանրայնացնում է պետական դավաճանության «մանր» դեպքեր: Մանր դեպքեր ասելով՝ նկատի ունենք, օրինակ, 100-200 դոլարի, մերկ մարդու լուսանկարների դիմաց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցում թշնամուն: Մինչդեռ պետական դավաճանության համատեքստում շատ ավելի լուրջ հարցեր կան, որոնց մասին անգամ թույլատրելիի սահմանում տեղեկություն պարունակող հաղորդագրություն կամ տեսանյութ չի տարածվում, և տպավորություն է, որ մեր երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու մարմինը միայն մանր-մունր գործերով է զբաղված:
Վավերագիր Հովհաննես Իշխանյանն ահազանգում է՝ անանուն հաքերական խմբերը հրապարակել են բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. այս փաստաթղթերի արտահոսքից բացահայտվում են հակառուսական քարոզչությանը միտված մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝Հայաստանում։