Միջազգային փորձի ուսումնասիրման պայմաններում հնարավոր է հստակ արձանագրել, որ Սամվել Կարապետյանը միջազգային համբավ, ճանաչում ունեցող գործարարներից միակն է, որի վերաբերյալ նույն օրը, նույն ժամին, իսկ այս դեպքում՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ին միաժամանակ քննության է առնվելու իր անձնական ազատության իրավունքի հերթական ապօրինության պահպանման, թե, ի վերջո, դադարեցման հարցը, և,միաժամանակ, իր սեփականության իրավունքի վերաբերյալ հարցը:
«Իսկ ինչ վերաբերում է դատական ակտին, այն բաղկացած է շուրջ 104 էջից, որից 80 տոկոսը հանդիսանում են մեր կողմից ներկայացրած դիրքորոշումները, 10 տոկոսը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման մեջբերումները: Բուն վերլուծությունը կազմում է տոկոսային չնչին մի հարաբերակցություն»։