Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի՞, թե՞ ոչ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, ինչպես նաև բրիտանական տանդեմի աջակցությունը վայելելով՝ փորձելու է Հայաստանից տարածքներ պոկել։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմաններից ներս լինելու է շարունակական, այնքան ժամանակ, քանի դեռ չեն տիրացել Սյունիքին և Վայոց ձորին։