Կասկած չկա, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած բլիցկրիգը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի ռազմական և միջուկային բոլոր ենթակառուցվածքները, գլխատել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Իրանում ստեղծել ուժի վակուում, անկառավարելի քաոս, հրահրել քաղաքացիական անհնազանդության շարժում Իրանը ներսից քայքայելու, և դրանով իսկ հասնել գլխավոր նպատակին՝ ռեժիմի փոփոխություն, ինչի մասին պատերազմից առաջ և հետո բարձրաձայնում էին Իսրայելի պետական, քաղաքական տարբեր կալիբրի դեմքեր: Այսինքն, վերջնանպատակն Իրանի՝ որպես պետական միավոր, կազմաքանդումն ու մասնատումն էր: