44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան խոստումը չի կատարել, հանդիպում չի կազմակերպել իրենց որդիների գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին ևս ծնողները մեղադրում են տղերքի զոհվելու համար։