Այսօրվա իշխանություններին հարկավոր է դիտարկել այն քաղաքական գործառույթի տրամաբանության մեջ, որը նրանք կարծես ի սկզբանե վերցրել են։ Հայաստանի վարչակազմը, ըստ էության, որքանով դա հնարավոր է՝ և՛ սպասարկում է ՌԴ շահերը Ուկրաինայի հետ հակամարտության և Արևմուտքի հետ ճգնաժամի հարցում, և՛ հասցնում է սպասարկել Թուրքիայի շահերը։