Ինձ համար Մասիս սարն արժեք է։ Ես մշեցի եմ, չեմ կարող մոռանալ ո՛չ Հայրենիքը, ո՛չ Հայոց ցեղասպանությունը։ Իմ մեծ գերդաստանից միայն պապիկս է փրկվել։ Գնամ, այսօրվա իշխանությանն ասեմ՝ ֆինանսավորեք, Արատտայի մասին ֆիլմ եմ նկարո՞ւմ։ Ռեա՞լ եք համարում դա, պարոնայք։