Այսօր խորհրդարանի բակում, որտեղ նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի, բայց նախ մաղթեց երեխաներին խաղաղ մանկություն, ապա վստահեցրեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երեխաներին խաղաղ երկիր թողնեն՝ որպես ժառանգություն։