Երբ երեխան փոքր է, ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողներն անում են հանուն նրա: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները, ապա դա շատ մեծ ապերախտություն է: