Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։