Հետաքրքրության համար մեկ անգամ օգտագործեցի ու ապշեցի, որովհետև գաղափար տվեցի արհեստական բանականությանն ու ասացի, որ վերամշակի երաժշտությունը ռոքային ոճով, իսկ թե ի՞նչ արեց՝ ուղղակի ապշեցուցիչ էր։ Ինչքան զարգացած համակարգ են ստեղծել։ Զարմանալի էր։ Գաղափարների համար կարելի է օգտագործել, բայց ոչ միշտ։ Կարող է քեզ օգնել, գաղափար տալ։
Մի տխրություն կա՝ թաքնված այդ մարդկանց մեջ։ Ոչ թե ափսոսանք, այլ խղճի խայթ։ Չեմ մեղադրում գնացողներին, չեմ էլ արդարացնում։ Որ խորանում ես՝ շատ լուրջ խնդիրներ են ունենում մարդիկ, որ գնում են․ կա սկզբունքայնության հարց։ Անդրանիկ սարկավագը, օրինակ, պետության հետ խնդիրներ ունի, իր տունն են քանդում։ Ընկած է բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Մարդ է, ում ձեռքերի վրա պետք է տանեին։ Համառորեն մնում է այստեղ, բայց որ վաղը գնա՝ ոչ մի ձև չեմ կարող մեղադրել։
Գրավումը լինում է ոչ միայն տարածքի, այլև արվեստի իմաստով։ Ձեռքները դրել են հայկական գորգերի, խաչքարերի վրա։ Իսկ նրանք, ովքեր ունեն, ասում են՝ հա, դե մեկ է՝ մերն է, ոչինչ։ Ախր գալիս տանում են, ժողովո՛ւրդ, ուշադի՛ր եղեք։ Կամաց-կամաց են անում, համոզելով։ Մեր այս ոչխար հարևանների և մյուս հին ոչխար հարևանների մեջ կա կիրք՝ ունենալ այն, ինչ չունես։ Վիրավորելու համար չեմ ասում, այլ նրա, որ խաշնարած են, չգիտեն՝ ինչ է այգեգործությունը։ Իրենք էլ մեզ ասում են՝ հողագործ։ Համաձայն եմ, թող իրենք մեզ ասեն՝ հողագործ, մենք իրենց՝ ոչխար։