Հայրենասիրությունը պաթոսը չէ, որ պիտի անպայման սոցիալական հարթակներում մի բան գրես, նոր համարվես հայրենասեր։ Մարդը նախ ներսից պիտի հայրենասեր լինի, ատաղձագործը կարող է այնպիսի հայրենասեր լինել, որ նրանից սովորեն։ Պետք չէ վերածել պաթոսի, եթե մենք մի տեղ ապրում, արարում ենք և պահպանում ենք մեր գոյը, դա նաև մեր հողն ու ջուրն է։ Եթե մտածում են, որ հայրենասեր լինելը ժամանակավրեպ է, ապա դա իրենց անձնական խնդիրն է: