Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին, թե ինչու ընդդիմադիրների ճեպազրույցները չեն հրապարակում, հարցը վերաձևակերպելով՝ Հանրայինի ղեկավարը պատասխանեց, թե շատ հաճախ խնդիր են ունենում հարցազրույցի ֆորմատով խորհրդարանական ընդդիմությունից հյուր հրավիրելու առումով։
Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտությունները որպես պատրվակ օգտագործեն մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերամշակեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը: