«Հիմա գյուղատնտեսության ու ֆերմերների խնդիրներով զբաղվում են միայն հասարակական որոշակի կազմակերպություններ, բայց կառավարությունն այնպես է անում, որ նրանց աշխատանքին էլ խոչընդոտի։ Ու այսքանից հետո ուզում են գյուղատնտեսություն զարգացնեն, չնայած չեն ուզում, եթե ուզենային, նախարարությունը չէին միավորի Էկոնոմիկայի նախարարության հետ, որի հետ որևէ աղերս չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։