168.am-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանն այս հարցերին պատասխանելուց առաջ նախ ասաց, որ այսօր Հայաստանում գյուղատնտեսություն գոյություն չունի, որովհետև ո՛չ այդ քաղաքականությունը մշակող կա, ո՛չ իրականացնող կա, և ո՛չ էլ գիտեն, թե այսօր ինչ են անելու վաղվա պլանով։