Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է Մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է. ամբիոնի վարիչը Անուշ Սեդրակյանն է, ով որպես պատգամավորի թեկնածու՝ «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցում էր նախորդ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընդդիմություններին, և ով այս իշխանության ամենասուր քննադատներից է:
2023թ. հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թթ. մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից, որպես կաշառք, ստացել է տարբեր չափերի գումարներ: