Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ որևէ հիշատակում չի արել գերիների, պատանդների մասին։
«Օրինակ, Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, և նախքան վավերացումը եղել են հստակ հայտարարություններ, որ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարվել են հանցագործություններ, մարդիկ նույնիսկ ցեղասպանության մասին են խոսում, որոնք պետք է հետաքննվեն միջազգային քրեական դատարանի կողմից։ Այս հարցերն ինչո՞ւ չեն դրվում Ադրբեջանի առջև»։