«Մնում են հարցեր, որոնք դեռ լուծման, հավելյալ ջանքերի կարիք են զգում, այդ հարցերը լուծված չեն այս պահի դրությամբ, դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների հարցն է»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցին և դրա վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին, որին ՔՊ-ն չմիացավ: