168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կարմիր խաչից արդեն այցելել են հայ գերիներին, որոնց մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սպանում էր հայ զինծառայողներին և անմարդկային վայրագությունների էր ենթարկում դիերը, նրանք սպանում էին նաև ռազմագերիներին՝ նկարահանում և տարածում էին։