168.am-ը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այսօր ինչո՞ւ իշխանության ներսում չկա որևէ մեկը, որը դեմ կգնա Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, ինչպես իրենք են Արցախի հարցում դեմ գնացել Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, արդյո՞ք միանձնյա այս ղեկավարումը վերջնականապես չի կործանի ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը։
«Այս ամենագեշ մորեխների տարմը (տարմ, խումբ.- Ն․ Խ․) եկան և ի՞նչ արեցին Հայաստան հայրենիքը»,- ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը այսօր Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին։
Այսօր Անկախության հռչակագրի 32-րդ տարին է։ Այս կապակցությամբ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախաձեռնել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների կազմով նիստ։