«Գազամատակարարման վերականգնման դեպքում անպայման պետք է կառուցվեն գազապաստարաններ, որպեսզի լինի գազ կուտակելու հնարավորություն: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ Քարվաճառի հիմնական էներգետիկ համակարգերը մնացել են թշնամու վերահսկողության տակ, էլեկտրաէներգիան անցնում է այն ճանապարհով, որը ՀՀ այս իշխանությունները նվիրել են թուրքերին, և իրավիճակն այս դեպքում առավել խնդրահարույց է»:
Ադրբեջանը, արդեն 11 օր է՝ շրջափակման մեջ է պահում Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար արցախահայերով։ Թեպետ արդեն պարենի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում, սակայն արցախահայությունը չի ընկճվում։
«Գազն անջատելը, այն էլ ձմռանը՝ դեմ է մարդկային իրավունքներին, ճանապարհ փակելն ու ժողովրդին հումանիտար աղետի առջև կանգնեցնելը՝ ևս: ԱՄՆ-ում Հայ դատի ընդհանուր մարմինը շատ ակտիվ է և մարդու իրավունքներին առնչվող տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքներ է տանում՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը փակելու, Արցախի գազամատակարարումը դադարեցնելու հարցերը բարձրաձայնելու, անմարդկային այս քայլերը դատապարտելու և կանխելու ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը:
Ավելի քան երկու օր է, ինչ թշնամի Ադրբեջանը Շուշի-Քարինտակ հատվածում փակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։