ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն 7 տասնյակից ավելի տարվա պատմություն ունի, և այդ կառույցի ներսում նույնիսկ կան խնդիրներ և նույն ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերի համաձայնեցման համար։ Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին, սակայն այն պայմանագրային առումով ունի 30 տարվա, իսկ գործողություններով՝ 20 տարվա պատմություն։ Հետևաբար՝ այս կառույցի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։