«Հարց է ծագում՝ ի՞նչ են արել, որպեսզի մեր սահմանների պաշտպանությունն իրականացնեն». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝  ՆԱՏՕ-ն 7 տասնյակից ավելի տարվա պատմություն ունի, և այդ կառույցի ներսում նույնիսկ կան խնդիրներ և նույն ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերի համաձայնեցման համար։ Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին, սակայն այն պայմանագրային առումով ունի 30 տարվա, իսկ գործողություններով՝ 20 տարվա պատմություն։ Հետևաբար՝ այս կառույցի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։

«Այնպես չէ, որ նախկին իշխանություններին և այսօր էլ մեզ՝ որպես ընդդիմություն, ՀԱՊԿ-ում ամեն ինչ դուր է գալիս։ Որոշումների ընդունման ընթացակարգեր կան, որոնք կարելի է ավելի արագ իրականացնել։ Այս առումով նախկինում ՀՀ իշխանությունը ստեղծել էին իրավապայմանագրային մի ամբողջ փաթեթ և աշխատանքներ տարել ռազմական կոմպոնենտի զարգացման համար, ինչն առաջին հերթին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են՝ ըստ ուղղությունների։

Խաղաղապահ ուժերի ձևավորման ուղղությամբ Հայաստանն օրինակելի է, քանի որ Հայաստանում ավելի շուտ է սկսել ձևավորվել խաղաղապահ ուժերի ձևավորումը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանն է նախաձեռնել ձևավորել ռազմական կոմիտեն։ Եթե ԱՊՀ-ում կար Գլխավոր շտաբի պետերի քննարկման, որոշումներ ընդունելու հարթակ, ապա ՀԱՊԿ-ում չի եղել, Հայաստանն է առաջարկել  ստեղծել ռազմական կոմիտե, որտեղ ԳՇ պետերը քննարկումներ  և որոշումների ընդունման համար առաջարկություններ են անում։

Կարդացեք նաև

«Այուամենայնիվ կարծում ենք՝ ՀԱՊԿ-ն այս տարածաշրջանում գլոբալ խնդիրների համար է։ Ադրբեջանի հետ հարաբերություններ, սահմանային իրավիճակ, ինժեներական սարքավորում և այլն, դրանով ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի, այլ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մի կողմից՝ ասում ենք՝ հո Սև լճի համար չե՞նք գնա կռվելու, մյուս կողմից էլ՝ ասում ենք՝ եկեք ադրբեջանցիներին մեր տարածքից հանեք։ Ինձ համար՝ որպես զինվորականի, հարց է ծագում, ի՞նչ են արել, որպեսզի մեր սահմանների պաշտպանությունն իրականացնեն»,- շեշտեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նա ընդգծեց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանին ինչ առաջարկներ են արել, ընդգծելով, որ այսօր էլ պնդում է, որ Հայաստանի սահմանին պետք է կանգնի հայ զինվորն ու հայ հրամանատարը, որոնք ցույց են տվել՝ այնտեղ, որտեղ ունեցել են ժողովրդի ու իշխանությունների աջակցությունը, հերոսաբար կռվել են։

Հարցին՝ արդյո՞ք դրական քայլ էր, որ Հայատանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ չստորագրեց փաստաթուղթը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ Հայաստանը նախագահում էր ՀԱՊԿ-ում և այդ համատեքստում ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս