«Մեզ բոլոր այդ ինքնա-ներից զրկել են և թույլ չեն տալիս անգամ մտքիդ ծայրով անցկացնես նման բաներ, մեզ մշտապես ասում են՝ հես ա աշխարհը պատժելու է։ Եթերում նայեցի՝ մեկն ասում է՝ ամսի 10-ին Ալիևը ճանապարհը բացելու է, այսօր ամսի 10-ն է, բացե՞ց, չի՛ բացելու։ Այդ ճանապարհը բացելու է հայի վճռականությունը, կամքն ու ոգին, ինքնիշխան ու ինքնապաշտպանված լինելով։ Պատմությունը կրկնվելով՝ մեզ քացի ու ապտակ է տալիս, բայց մենք չենք հասկանում։ Աշխարհը հաշվի է նստում լեոնիդներին ու մոնթեներին տեսնելուց հետո, աշխարհը հաշվի է նստում, երբ իր դեմ ոգի, կամք ու բազուկ կա»։