Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանի խոսքով՝ 2023 թվականին, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ, շատ բնակիչների սերտիֆիկատների համար խնդիրներ առաջացան, քանի որ տեղահանված բնակիչների մի մասի գումարը տրամադրում էր Արցախի Կառավարությունը։
«Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս 4 օրում կանգնեցրեցին, ինչու մերոնք պարտվե՞լ են՝ չէ՛, ուղղակի կանգնեցրել են, որովհետև մերոնք շատ թափ են ունեցել, իսկ այս անգամ մերոնց լրիվ ծախել էին՝ ժամով, օրով, վայրկյանով, անտառներով… մի խոսքով՝ լիքը բաներ կան… Ե՛վ մեր ազգի արյունն են ծախել, և՛ հողերն են ծախել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։
«Մեզ ասում են՝ իբր թե տներով պետք է ապահովեն Արցախում, բայց հիմա նայելով մեր ղեկավարների այս քաղաքականությունը՝ արդյո՞ք Արցախը հայկական է մնալու, որ մեզ էլ տուն տան Արցախում։ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին այդպես են ասել, որ Արցախում կապահովեն բնակարններով։ Մենք էլ իրենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ եթե Արցախը չպահպանեց իր հայկականությունը, մենք մի րոպե այնտեղ ապրողը չենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը։
«Կառավարությունը չի փոխում գոնե բանկերի գնահատման համակարգը, ենթադրենք՝ մարդը տուն է գտնում, բերում է, որպեսզի այն գնահատեն, դրա համար վճարում է։ Եթե տունը ցածր են գնահատում, ստիպված այլ տուն է փնտրում, ստացվում է՝ չեղած տեղից հավելյալ գումար է տրամադրում։ Այսինքն՝ որևէ որոշման մեջ չկա մի կետ, որ ասես՝ այս մի կետը բխում է տեղահանվածների շահերից»։
Օգոստոսի 25-ին, երբ Բերձորից, Ներքին Սուսից ու Աղավնոյից բնակիչներին իրենց կամքին հակառակ տարհանեցին՝ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար, Արցախի տարածքային կառավարման նախարարությունը խոստացել էր, որ սեղմ ժամկետներում տեղահանված բոլոր բնակիչներին կտրամադրեն բնակարանների սերտիֆիկատներ։ Սերտիֆիկատների տրամադրման համար Արցախի տարածքային կառավարությունը տվյալներ էր տրամադրում ՀՀ սոցապ նախարարությանը, որն էլ պետք է հատկացներ սերտիֆիկատները։