Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի՝ Լաչինի միջանցքը, արդեն 9 օր փակ է ադրբեջանցի էկո-ահաբեկիչների կողմից:
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ այս պահին չի տեսնում, որ Արցախի ճանապարհը բացելու առնչությամբ ժողովուրդը որևէ բան անի։