«Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քաղհասարակությանը՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, բավական է՝ բոլորի վրա պիտակ կպցնեք, թե բոլորը կարող են ձեր «հիբրիդային պատերազմի» ֆինանսավորման ծրագրի մեջ տեղավորվել։ Մի՛ փորձեք գլխաքանակ ավելացնել, հատկապես այն մարդկանց, ովքեր իսկապես չեն տեղավորվում ռուսական գծի մեջ։ Բոլորը չէ, որ «խազեին» են ման գալիս»:
Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից հետո խաղաղությունն արդեն հաստատվել է։ Սակայն «Վաշինգտոնյան խաղաղությունը» հակամարտության ավարտը չէ, այլ տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ։ Հայաստանը կրկին հայտնվել է այնպիսի իրավիճակում, որտեղ իր աշխարհաքաղաքական օրակարգը թելադրվում է։ Թյուրքական ռիսկերը չեզոքացնելու ջանքերը՝ անտեսելով պատմականորեն խորը աշխարհաքաղաքական այլ շահերը, ստեղծում են ոչ թե կայունություն, այլ բախման նոր գծեր։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանում Կարմիր խաչի առաքելության դադարեցմանը՝ այն համարելով մտահոգիչ գործընթաց, քանի որ Կարմիր խաչը փաստացի միջազգային միակ կազմակերպությունն էր, որ հնարավորություն ուներ այցելելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, տեղում հասկանալու նրանց վիճակը՝ առողջականից մինչև հոգեբանական, Կարմիր խաչի միջոցով էր տեղի ունենում նաև հարազատների հանձնուքների տրամադրումը։