1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայերը: Թուրք-թաթարական հրոսակների կողմից նախապես ծրագրված էր, որ քաղաքի գրավումից հետո պետք է տեղի ունենան հայերի կոտորածները: Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը սկսվում է քաղաքի գրավումը, քաղաքից փախչում են բրիտանական զորքերը:
Բաքվի պաշտպանության կազմակերպիչներից էր նաև գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Հակոբ Բագրատունին, ով եղել է ռուսական բանակի սպա, մասնակցել է առաջին աշխարհամարտին և մեծ գործունեություն է ծավալել Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում: