Երեկ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք։ Մարզպետարանում խորհրդակցության ժամանակ էլ ներկաներին իրազեկել էր, թե իրենց նախատեսած ծրագրով օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո կլինեն կանոնավոր չվերթեր: Փաշինյանի այցից մի քանի ժամ հետո հնչեցին կրակոցներ օդանավակայանի ուղղությամբ: