Վարչապետի աշխատակազմի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ» ինտիտուտ ՍՊԸ-ն շարունակում է ակտիվությունը պետգնումներում: Դատելով տասնյակ պայմանագրերից՝ կարելի է ասել, որ Բադալյանի ընտանեկան ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆավորիտ գործընկերն է:
Հատուկ կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու նպատակով ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեն և ղեկավար կարգված Սասուն Խաչատրյանը որոշել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի նկատմամբ քրեական վարույթ չհարուցել։
«Հետքը» գրում է․ «2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում։
Ճանապարհաշինարարության ոլորտում զարհուրելի բաներ են կատարվում. առկա է մենաշնորհ և կոռուպցիա, ուստի իրավապահ կառույցները և կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտի վրա՝ խոշորացույցի տակ պահելով առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի և նրա կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի գործունեությունը։