«Իհարկե, Էրդողանն ու Ալիևը չեն պահանջի, որ Հայաստանի իշխանությունը միանգամից հայտարարի Հանրապետության լուծարման մասին, նրանք քայլ առ քայլ են դա պահանջելու, անելու են այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ մոտենա պետականության իր վախճանին, իսկ դրա առաջին քայլերից մեկը Հայաստանի Սահմանադրությունը փոխելն է լինելու»։
«Իր հերթին՝ համախմբման է գնում նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ փորձելով համախմբումն ապահովել քրիստոնեական հավատքի, ազգային արժեքների, ազգային ինքնության, կամ, որ նույնն է՝ գերագույն ազգային շահերի շուրջ։ Նման նպատակի շուրջ համախմբումը, սակայն, շատ դժվար է, երբ պետական ինստիտուտները դրան միտված քայլեր չեն անում, ավելին՝ գնում են դրան հակադրվելու ճանապարհով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արշակ արքեպիսկոպոս սրբազանը։