Պետության երաշխավորված կործանման ու այն պահպանելու գոնե շանսի միջև ընտրությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան բոլոր այն ընտրությունները, որոնք կատարվում են քվեախցիկում։ Պետությունից հրաժարվելու և պետությունը պահպանել փորձելու ընտրությունը քվեատուփի ընտրելիք չէ, ինչպես որ ստորացման ու արժանապատվության պահպանման միջև ընտրությունը չի կատարվում ձևաթղթերով։
Հիմա արդեն պարզ է, որ 44-օրյա պատերազմն Արցախի ամբողջական հանձնման առաջին արարն էր ընդամենը։ Դրան հաջորդած երեք տարում Փաշինյանն ամեն ինչ արեց մնացած հայապատկան հատվածն էլ թշնամուն հանձնելու համար, սակայն նույնիսկ դրանից հետո չի արժանանում Ալիևի հետ հանդիպման և նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման։